ՀՀ քաղաքացի ասելով երևի այսօրվա իշխանությունները որոշակի մարդկանց նկատի ունեն, որոնք ՀՀ անձնագիր ունեն և օրինակ՝ նախարարի պաշտոն, իշխանական պատգամավորի պաշտոն, կամ իշխանության սրտի օլիգարխ են: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե քաղաքացին տնտեսական աճն իր մաշկի վրա է զգում:
«Այո, իրենք ոչ միայն իրենց մաշկի վրա են զգացել, այլ ամեն կերպ՝ ցանկացած իրենց բջիջ զգացել է իշխանություն լինելու տնտեսական արդյունքները: Այս մասով համաձայն եմ, որովհետև տենդերների պակաս չկա, մեկ անձից գնումների պակաս չկա, իրենց հիմնադրամներին հարկադրված կամավոր սկզբունքով վճարումների պակաս չկա, անօրինական պարգևավճարների պակաս չկա, մի բան էլ կայուն աճ կա: Եվ պարզ է, որ նվազագույն զամբյուղի 20 հազար դրամի աճն իրենց համար որևէ բացասական ազդեցություն չունի, երբ իրենց եկամուտները ոչ թե տոկոսով են աճում, այլ պատիկներով են աճել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը