06 11 2022

Փաշինյանը Քյարամյանին հանձնարարել է կալանավորել ինձ․ Արմեն Աշոտյան

Փաշինյանը Քյարամյանին հանձնարարել է կալանավորել ինձ․ Արմեն Աշոտյան

Մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն ապարդյուն։

«2018 թվականից, ինչ էս սրիկան և իր թափթփուկները եկան իշխանության, նրանք համառորեն փորձում էին ինձ ու իմ մերձավոր շրջապատի վրա ճնշում գործադրել և քրեական գործեր սարքել: 2018 թ․-ից Բժշկական համալսարանում, որտեղ ես եղել եմ Հոգաբարձուների խորհդրի նախագահ, Պետական վերահսկողական ծառայություն կոչված Նիկոլական հերթական կույրաղիքը ստուգումներ էր իրականացրել։ Մի տխրահռչակ տղա կա էս երկրում՝ Դավիթ Սանասարյանը։ Ինչևէ, Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետ է լինում, Բժշկական համալսարան են մտնում նպատակային ստուգումներով, որ ինձ վրա ինչ-որ կեղտ բռնեն։ Մտնում են, դուրս են գալիս․ հազար ու մի խնդիրներ, գործարքներ: Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, որովհետև Բժշկական համալսարնն այդ ժամանակահատվածում ինչ-որ բիզնես հարաբերություններ է ունեցել այսօրվա «Դիմադրության» շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆիրմաներից մեկի հետ։ Այնքան հիմարություն է գրած լինում Դավիթ Սանասարյանի ղեկավարած կոնտորան, ու ես գիտեմ՝ ինչու է նա դա գրում, և ում ուղղորդմամբ։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա որոշակի բան է ստանում իմ դեմ գրելու համար։ Մի խոսքով, նման թուղթ են գրում․ չորս տարի այդ փաթեթը տարբեր իրավապահ մարմիններով շրջանառվում է։ Դավիթ Սանասարյանին հանում են, գալիս է Քյարամյան կոչված անհայտ ծագման, բառի բուն իմաստով, մարդ, որն իր հոր անունն անգամ չգիտի, ուզում է ճշմարտություններ գտնել ուրիշների մասին։ Այդ սրիկան, որ իր հոր իրական անունն անգամ չգիտի, փորձում է ճշմարտություններ բացահայտել այլոց մասին, այդ գործը փորձում են փքել, սարքել ինչ-որ թեմա, գործն ուղարկում են ԱԱԾ, այնտեղ քննում են տեսնում են՝ ոչ մի «զացեպկա» չունեն ինձ կամ Իշխանին բռնելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեում էլ են տեսնում, որ իրավական առումով կպնելու որևէ տեղ չկա մեր հանդեպ։ Այս չորս տարվա ընթացքում այս ոդիսականը, այս Քյարամյան կոչվածը գալիս դառնոմ է, ու այն գործը որի տակ ոչ մի բան չկա, նորից վերահասցեագրվում է այս օբյեկտին»,- պատմեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ գործի մանրամասների մասին առավել մանրամասն կներկայացնի իր շահերը ներկայացնող փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, երբ դրա անհրաժեշտությունը լինի։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ