Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք Արցախի հարցում փոխել ենք մեր դիրքորոշումը, կարգավիճակի հարցը բխեցնում ենք իրավունքներից և ազատություններից: 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ընդգծելով. «Դա նշանակում է, որ եթե պայմանական Ալիևը ասի՝ մամայիս արև ես ապահովելու եմ արցախցիների իրավունքները, բայց նրանք պետք է լինեն Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը կասի՝ դե, խնդրեմ, քանի որ այնտեղ ազատ են լինելու, կյանքներին վտանգ չի սպառնում, թող գնան Ադրբեջանի կազմ: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանենց ամբողջ քարոզչական մեխն այն է, որ Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ:
Հիմա այդտեղ ինչ կապ ունի ռուսների ասածը, և հետո նրանք չեն ասում՝ կարգավիճակի հարցը, նրանք ասում են, որ բոլոր հարցերը թողեք հետոյի: Մենք պետք է շատ ճիշտ գնահատենք Ռուսաստանի դերը, և Ռուսաստանը մեզ համար ցանկալի գործողություններ կանի այքանով, որքանով կպատի իր ուժը և այնքանով, որքանով մենք կռիվ կտանք մեր շահերի համար, դրանից ավել ակնկալելը պարզապես հիմարություն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը