28 10 2022

ՌԴ նախագահի ելույթի հիմնական ուղերձը  հայ ժողովրդին էր ուղղված․ քաղտեխնոլոգ  



Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է, որ  Վլադիմիր Պուտինի երեկվա կոշտ ելույթը հայ ժողովրդի կամքի մասին էր և երկու անգամ նա ֆիքսել է մեզ ուղղված ուղերձ՝ մեր իշխանությունների կամքին ու գործողություններին միասնականորեն հակադրվելու մասին։

«Վերջին շրջանի թրենդերիից մեկը հակառուսականությունն է և ինչպես տեսնում եք, դա մատուցվում է «մեղավորությունը ռուսինն էր կամ ինչ որ բան եթե ստորագրվում է Հայստանի կողմից, դա ռուսական շահն է» համատեքստում։ Պուտինը ուղղկիորեն նշեց, որ եթե հայ ժողովուրդը կողմ է ու հայկական իշխանությունը, որ ստորագրվելիք նոր փաստաթղթով Արցախը թողնվի Ադրբեջանին և սուվերենությունը զիջել Ադրբեջանին, ուրեմն դա է ձեր ընտրությունը, նա ընդգծեց երկու անգամ հայ ժողովրդի կամքի գործոնը։  Այսինքն նա ուղիղ մեսսիջ արեց Հայստանի ներքին լսարանին, որ եթե դուք համաձայն չեք այդ սցենարին, ապա դուք պիտի ներսում այդ հարցը լուծեք, մենք ընդամենը աջակցելու ենք ձեզ։ Հայստանի ներքին լսարանին ուղղված մեսսիջով Վլադիմիր Պուտինը փորձեց փակել նաև այն տեղատարափ մեղադրանքների թեման, որով  ներսում փորձում են տիրաժավորել և Արցախը հանձնելու հարցում շահագրգիռ դարձնել Ռուսաստանին, նա ապացուցեց, որ դա իրականություն չէ։

Խոսքի երկրորդ մասում Վլադիմիր Պուտին ակնարկեց որ եթե Ղարաբաղի հարցում հայ ժողովուրդը տեսնում է որոշակի նրբություններ, որոնց շուրջ հնարավոր է բանակցել, ապա ինքը պատրաստ է՝ ընդգծելով,  որ այս փուլում շատ բարդ է Ադրբեջանի  վրա ճնշումներ գործշադրել, բայց եթե կամ ցուցաբերի հայությունը և հստակեցնի, ինչ է ուզում  ապա ՌԴ-ն պատրաստ է իրավիճակ բեկել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ