24 10 2022

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիև

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիև

Հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ իրենց կարծիքով՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում. «Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքներով, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն։
Ալիևը նաև նշել է, որ հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, իսկ իրենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղության քաղաքականությանը. «Մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության բանակցությունների գործընթացի մեկնարկի մասին համաձայնությանը։ Սա, անշուշտ, մեզ մեծ հույս է տալիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ