Անդրանիկ Թևանյանը գրում է․
ԱՄՆ–ում նրան համարում են դեմոքրըսիի ջատագով։ «Դեմոքրըսի» ասելով ամերիկացիները նկատի ունեն Նիկոլի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում է խիզախ գործիչ, քանզի վերջինս նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Տեսնես այդ ի՞նչ նոր մոտեցում է առաջարկել Նիկոլը, որ Մակրոնը նման գովեստի խոսքեր է շռայլել։
Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շատ գոհ է Նիկոլ Փաշինյանից (հաստատ նա ևս տեղյակ է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ Նիկոլի առաջարկած նոր մոտեցումից)։ Քալընը ասում է, որ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը։ Նա հիացած է Նիկոլով՝ հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերություններում որդեգրած դիրքորոշման համար։
Ռուսաստանն ու Իրանը դժգոհ են ԵՄ դիտորդական առաքելությունից, քանզի նրանց դիտարկում են որպես հակառուսական ու հակաիրանական շպիոններ։
Ժողովրդական խոսք կա․ գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը