18 10 2022

Լավ կլինի, որ Չավուշօղլուն իր անունից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսի․ Արարատ Միրզոյան



Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։ Այս մասին ասաց ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ Ադրբեջանն ասում է, որ Լաչինի միջանցքը և «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը։

«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի իր անունից ասի։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը այդպիսի բան չի ասում և չի էլ կարող իրավացիորեն որևէ կողմ այդպիսի բան պնդել»:

Միրզոյանը նաև ընդգծեց. «Ադրբեջանի և Նախիջևանի նոր կապուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք, այն չի փոփոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում գործող և ենթադրաբար նոր կառուցվողները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ