Panorama.am-ը գրում է.
«Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոգեհանգստի ժամանակ պատահածի մասին ԱԳ նախարարություն բացատրություն է ներկայացրել։
«Տեղի ունեցածի վերաբերյալ դեսպանը ՀՀ ԱԳՆ է ներկայացրել բացատրություն, որն ընդունվել է ի գիտություն»,-Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասպան հայտնեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ փորձառու դիվանագետը միջազգային մամուլում հայտնվեց Մեծ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստի ժամանակ Հայաստանի նախագահին լուսանկարելու համար, արարողակարգը նման բան թույլ չէր տալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը