30 09 2022

Պետք է դադար առնենք և սպասենք նախագահների հնարավոր երկրորդ հանդիպմանը. Աղվան Վարդանյան



Պետք է մի փոքր էլ դադար առնենք, տեսնենք հնարավոր երկրորդ հանդիպումը նախագահների ի՞նչ արդյունք կտա: Առաջինը ինչ-որ առումով դրական էր՝ զուտ հավաքվելու իմաստով, բայց տեսնենք շարունակությունը ինչպիսին կլինի: Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ակնհայտ է, որ օդի մեջ և ոչ միայն այսօր այլ շատ վաղուց կա մեկ հիմնական պահանջը՝ այս մարդու հեռացումը, որովհետև մեր պրոբլեմները սկսվել են այս մարդու իշխանության գալուց: Այս մարդն իր այս 4 ու  կես տարիների գործողություններով, անգործությամբ, ապացուցել է, որ ինքը ի վիճակի չէ մանավանդ այս բարդ ժամանակներում երկիր ղեկավարել, ապացուցել է, որ պարտությունից հետո ի վիճակի չէ հավասարը հավասարի հետ բանակցել և այստեղ պետք է բոլորին հետաքրիր մի հարց՝ ինչո՞ւ չի հեռանում այդ մարդը»,-ասաց Վարդանյանը:

Պատգամավորը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ կհեռանա: 

«Եվս մեկ դուռ են առաջարկում շատ մարդիկ, որ կարող է նաև մասնակի իշխանափոխություն լինել, հումանիտար միջանցք, անվտանգության երաշխիքներ և այլն... սա էլ տարբերակ է, տեսնենք՝ այս տարբերակի մասին ինչ կասի իշխող քաղաքական թիմի գոնե մի մասը»:

Հարցազրույցը տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ