26 09 2022

ՆԱՏՕ-ն տարբեր խողովակներով փորձում է մեզ ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ. Սարգիս Տեր-Եսայան



Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդիրների առաջ, եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից և 102-րդ ռազմաբազան դուրս գա այստեղից, ապա մեր այլընտրանքը մնում է ՆԱՏՕ-ն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ-ում ակտիվացած հակառուսական քարոզչությանը:

«Ռուսական ռազմաբազան զսպող մեխանիզմ է հանդիսանում տարածաշրջանում, կանխում է պանթուրքական պլանի իրագործումը: Պետական քարոզչամեքենան հիմա աշխատում է այն ուղղությամբ, որ ժողովրդի ձեռքով ՀՀ-ն դուրս բերվի ՀԱՊԿ-ից, դրան էլ գումարվում են արևմտյան ֆոնդերի ֆինանսավորման կառույցները»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ