06 09 2022

Շատ հետաքրքիր է, թե ինձ իբր վատություն անելու համար լսարանից զրկելն ու՛մ փայլուն միտքն է. Ռուբեն Մելիքյան

Շատ հետաքրքիր է, թե ինձ իբր վատություն անելու համար լսարանից զրկելն ու՛մ փայլուն միտքն է. Ռուբեն Մելիքյան

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հրապարակավ «դատափետեցին» հակաիշխանական հայացքներ ունեցող որոշ դասախոսներից (այդ թվում՝ ինձնից) ազատվելու՝ քպ-ական ռեկտորների նկրտումները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Գնահատում եմ ինձ հետ դիրքորոշումների տարբերություն ունեցող այն մարդկանց արարքը, որոնք զանգահարեցին ինձ կամ զորակցող հաղորդագրություն ուղարկեցին։

Շատ հետաքրքիր է, թե ինձ իբր վատություն անելու համար լսարանից զրկելն ու՛մ փայլուն միտքն է։ Արդյո՞ք չեք հասկանում, որ դրանով ոչ թե ինձ եք վատություն կանեք, այլ իմ այն գործընկերներին, որոնք առանց էն էլ խիստ ծանրաբեռնված լինելով՝ պիտի ստիպված լինեին լրացուցիչ դասաժամեր «շալակել»։

Եթե էդքան շատ եք ուզում ինձ վատություն անել, ապա կարող եք, օրինակ, դեմի շենքում մի բնակարան վարձակալել ու ամեն երեկո չլարած ջութակով նվագել Սպիտակցի Հայկոյի հիթերը»,- գրել է Մելիքյանը։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ