Ես չեմ կարծում, որ Բրյուսելում որևէ առաջխաղացում է տեղի ունեցել, հակառակը՝ իմ տպավորությունն այն էր, որ ոչ մի առաջխաղացում էլ տեղի չի ունեցել: Ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
«Ասում են, թե հաջորդ հանդիպումը կլինի նոյեմբերին, այսինքն երեք ամիս անց և այն դեպքում, երբ իրադարձությունները և՛ մեր տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում շատ արագ են զարգանում և անոնսավորել հաջորդ հանդիպումը երեք ամիս անց, նշանակում է, որ գործընթացը տեղապտույտի մեջ է»:
Ինչ վերաբերում է ՊԲ նախկին հրամանատարի կալանավորմանը, քաղաքագետն ասաց. «Այստեղ ևս նորություն չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է՝ բոլորին կարգել մեղավոր՝ իրենից բացի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը