29 08 2022

Կառավարությունը պարտիզանի նման լուռ է․․․Արթուր Խաչատրյան

Կառավարությունը պարտիզանի նման լուռ է․․․Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Կառավարությունը պարտիզանի նման լուռ է․․․

Սույն թվականի օգոստոսի 8-ին կառավարություն գրավոր հարցում էի ուղարկել հայցելով պաշտոնական տեղեկություն և դիրքորոշում «Լաչինի միջանցքի» հետ կապված։ Կառավարությունը, կոպիտ կերպով խախտելով «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, գրավոր հարցմանս պատասխանն չի տվել։

Հարցերս հանրայնացնում եմ։

Ինչպես հայտնի է, համաձայն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության՝  Լաչինի նոր միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, շրջանցելու էր Շուշի քաղաքը։ Բացի այդ, կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվեր Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ:

ՀՀ իշխանությունները բողոքում էին, որ որևէ նախագիծ իրենց հետ չի համաձայնեցվել, ուստի Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէր։ Ըստ այդմ, կառավարությանը հարցրել էի․

 - Արդյոք գոյություն ունի՞ որևէ փաստաթուղթ, որով կանոնակարգվում էր այդ նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը։

- Եթե նման փասատթուղթ գոյություն չունի, արդյոք կառավարությունը երբևէ նախաձեռնե՞լ է դրա մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթաց։

Կառավարությունը չի պատասխանել․․․․ Սրանից ես ենթադրում եմ, որ Փաշինյանը նոյեմբերին ստորագրել է մի բան, առանց հասկանալու, թե ստորագրածն ինչպես է իրականացնելու։ Լավ, ջահնամ, ենթադրենք չի հասկացել, բայց իրեն չէի՞ն զեկուցել, որ Ադրբեջանը համարյա մի տարի ճանապարհ էր կառուցում։ Դրանից իր մոտ հարց չի՞ առաջացել, թե հետո ինչ է լինելու։ Կարծու՞մ էր իր նազերով էին առաջնորդվելու, թե երբ լայաղ կանեն այդ ճանապարհով զբաղվել։ Այս հանցավոր անգործությունը վկայում է, որ Արցախի և Հայաստանի հանրապետությունների միջև կապը Հայաստանի իշխանություններին այլևս չի հետաքրքրում, Հայաստանի իշխանություններն այլևս հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի իրենց հանձնառությունից, Արցախն իրենց համար այլևս Հայաստան չէ․․․

Սակայն միայն այդ հարցը չէի ուղարկել։ Նաև հարցրել էի, թե,

- Ի՞նչ հիմքով է Հայաստանն Ադրբեջանին հանձնում Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքները, հաշվի առնելով, որ այդ նույն խայտառակ հայտարարությամբ կողմեր, կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում․․․ Ուրեմն ինչու՞ այդ դիրքերը զիջեցին թուրքին։ Եթե Ադրբեջանը նոր ճանապարհ էր կառուցում և այդ տարածքներն իրենց պետք էին՝ պետք է մեզ համարժեք այլ տարածքներ փոխանցեին։ Չեն արել։ Ինչու՞ է Հայաստանն ավել զիջել քան այդ խայտառակ հայտարարությամբ նախատեսված էր։ Մեհրիբանին նվեր են արել թե՞ այլ բանավոր համավայնություն է եղել․․․․»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ