«Իմ անձնական ազատությունը , և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների անձնական ազատությունը, գերագույն արժեք է․ Դուք երկու օր առաջ ինձ անձնական ազատությունից զրկել եք՝ առանց վկայակոչելու որևէ փաստական հիմք ։ Այս որոշման մեջ ոչ մի փաստական հիմք չկա , բացի՝ Ձեր սուբյեկտիվ լինելը»,-այս մասին դատարանում հայտարարեց Ավետիք Չալաբյանը՝ դիմելով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Շարունակելով խոսքը նա նշեց․
«Ուզում եմ հայտարարել հետևյալը, որ ես այս որոշմամբ ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող այս վարչակարգի պատանդի կարգավիճակում եմ»,-ասաց Ավետիք Չալաբյանը։
Մնարամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը