Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Երբեք չէի կարող պատկերացնել, որ ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից իրականություն կդառնան։
«Ժողովրդի թշնամի» համարված՝ կալանավորված, գնդակահարված, աքսորված մարդկանց հարազատներին նույնպես հալածում էին՝ չընդունելով աշխատանքի, ազատելով աշխատանքից և այլ տիպի հետապնդումներ իրականացնելով։
Անհարգելի « իրավապաշտպաններ», արդյոք չե՞ք տեսնում, որ քաղաքական-հասարակական գործիչ, քաղհալածյալ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ-ից ազատումը քաղաքական հետապնդում է։ Թե՞ դուք սեփական կարծիք չունեք և սպասում եք ձեր տերերի հրահանգին․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը