24 06 2022

Այն օրակարգը, որն իրենք են առաջ բերում խորհրդարանում, հայ ժողովրդի օրակարգի հետ հատման կետեր չունի. Իշխան Սաղաթելյան



Այս օրերին կրկին մանիպուլյացիաներ են անում և ասում, թե մենք ասել ենք, որ վերադառնալու ենք խորհրդարան ու սրանց հեռացնելու պահանջը մինչև վերջ չենք տանում, կամ դա պատկերացնում ենք միայն խորհրդարանում: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Ժողովուրդ, այն, ինչ այս հրապարակում ձեզ հետ պայամնավորվել ենք, դրանից հետ քայլ չկա: Մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այն, ինչ միասին այս հրապարակում պայմանավորվել ենք՝ մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, դա Արցախի և Հայաստանի անվտանոգւթյան հարցերն են և այս դավաճանին հեռացնելու օրակարգը: Այն օրակարգը, որն իրենք այսօր առաջ են բերում խորհրդարան, դա հայ ժողովրդի օրակարգի, այսինքն մեր օրակարգի հետ հատման կետեր չունի»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ