17 06 2022

Ում է ոչխարի տեղ դրել Նիկոլ Փաշինյանը․ 7or.am

Ում է ոչխարի տեղ դրել Նիկոլ Փաշինյանը․ 7or.am

7or.am-ը գրում է․Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «պասերով» են խաղում: Նիկոլը խոսում է զիջումներից՝ անունը դնելով խաղաղություն, իսկ Իլհամը խոսում է Հայաստանի տարածքներից ու Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուց:

Որքան շատ է Նիկոլը խոսում զիջումներից ու «հիմնավորում» Ադրբեջանի տարածքային իրավունքները, այնքան լկտիանում է Իլհամը:

Նիկոլն այնքան էնտուզիազմով ու հետևողական է արտահայտվում Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին, որ կասկած չի առաջանում՝ գործ ունենք թուրք-ադրբեջանական տեղեկատվական դիվերսանտի հետ:

Իր դիվերսանտությունը քողարկելու համար Նիկիոլն իրեն հավատացողներին դնում է ոչխարի տեղ: Ըստ նրա՝ 1998-ից հետո ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձել են Արցախն Ադրբեջանին հանձնել, բայց հայր ու որդի Ալիևները համառորեն չեն վերցրել այն: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ ժամավաճառությամբ է զբաղվել և ամեն անգամ նոր միջնորդական առաջարկություններով է հանդես եկել:

Նիկոլն ամեն կերպ փորձում է իրեն դեռևս հավատացող փոքրաթիվ ոչխարներին համոզել, թե իբր ինքը մեղավոր չէ, որ պատերազմ ու պարտություն եղավ: Ավելին՝ ինքը փորձում է «ռազմահայրենասեր» երևալ, թե բա ես ուզում էի, որ Արցախը Հայաստան լիներ, բայց չկարողացա:

Նիկոլը պարբերաբար ձգտում է տեղավորվել «Ժողվարչապետը Ղարաբաղի հարցում մեղավոր չէր, խեղճ հարիֆի ջեբը գցեցին նախկինները» բանաձևի մեջ, որպեսզի իր կաշին փրկի, բայց քանի՞ ոչխար կա, որ կհատավա այդ անհեթեթությանը: Դա էլ թող սոցիոլոգները հաշվեն:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն իր ԱԺ ելույթում փրփուրը բերանին «ապացուցում» էր, որ գործող կառավարությունն ամենաշատն է օգնել Արցախին՝ տողատակով հակաղարաբաղյան քարոզ տանելով:

Թե ինչքան է օգնել Նիկոլը Ղարաբաղին՝ ակնհայտ է: Տարածքային հսկայական կորուստներ, մարդկային հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ, ներքին փախստականներ...

Ի դեպ, Նիկոլի իշխանության 4 տարիների ընթացքում փլուզվեց այն թեզը, համաձայն որի՝ եթե Ղարաբաղը հանձնենք, ապա լավ կապրենք: Ղարաբաղի մեծ մասը տանուլ տվեց Նիկոլը, բայց լավ չենք ապրում: Մեղմ ասած:

Հիմա Նիկոլը փորձում է համոզել, որ եթե Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, ապա երևի խաղաղ կապրենք: Դժվար է ասել՝ սա անմեղսունակությո՞ւն է, թե՞ դավաճանություն: Շատերի կարծիքով երկուսը միասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ