16 06 2022

Պոպուլիզմ ու սուտ՝ միացնում ես իրար՝ դառնում է նիկոլիզմ. Վահե Հակոբյանն արձագանքում է ՔՊ-ին․ «Փաստինֆո»

Պոպուլիզմ ու սուտ՝ միացնում ես իրար՝ դառնում է նիկոլիզմ. Վահե Հակոբյանն արձագանքում է ՔՊ-ին․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրել է․

«Ես առհասարակ իրենց չեմ հետևում քպականներին, տեղյակ չեմ ՝ինչ են խոսում, մի զառանցանքն ամեն օր փոխարինում են մյուսով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ լսելով, որ ՔՊ-ականները քննարկում են իրեն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:

Նշենք, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Ծովինար Վարդանյանն այսօր հայտարարեց, որ քննարկել են Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը՝ պատճառաբանելով, թե Վահե Հակոբյանը հաճախ է բացակայում նիստերից, ինչպես նաեւ ԱԺ կանոնակարգի վերաբերյալ բավարար գիտելիք չունի։

Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Վահե Հակոբյանն արձագանքեց. «Մի՛ ստիպեք իրենց զառանցանքները մեկնաբանեմ, Էդ էր մնացել պակաս Ծովինարին մեկնաբանեմ, շատ ծիծաղելու է, որ Ծովինարն է նման բաներ ասում»:

Մեր խնդրանքով ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին և արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանը բանակցային ողջ գործընթացը խեղաթյուրում է.

«Դա նույն Նիկոլն է՝ հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, պոպուլիզմ ու սուտ՝ միացնում ես իրար, դառնում է նիկոլիզմ:Նիկոլ Փաշինյանը այս 4 տարի է հստակ գիծ է տանում՝Արցախի հանձնում և Արցախի հայաթափում, ինքը դա է կատարում, ինքը չունի աջ ու ձախ, մի ուղղությամբ գնում է, իրեն ասել են՝ այդ գիծը պետք է տանես ու վերջ:Ինքը երեկվա ելույթում ուզում էր ասել բոլորդ հեչ, ես ամեն ինչ անելու եմ իմ ուզած ձևով:Պետք լինի, ինքն ամբողջությամբ է հասնելու Արցախը, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այդ անձնավորությանը դրել են այստեղ, որպեսզի դավաճանաբար հանձնի Արցախը»,-ասաց Վահե Հակոբյանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ