16 06 2022

Փաշինյանի հետ եղել է բանավոր պայմանավորվածություն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ․ Ալիև

Փաշինյանի հետ եղել է բանավոր պայմանավորվածություն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել դադարեցնել «Ղարաբաղի կարգավիճակի» վերաբերյալ  թեման։

Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմի հետ բանավոր պայմանավորվածություն է եղել՝ չբարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, և եթե Երևանը շարունակի հավակնություններ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, նույնը իրենք կանեն։

«Եղել է բանավոր պայմանավորվածություն, որ «Ղարաբաղի կարգավիճակի» հարց չպետք է բարձրացվի։ Բայց մենք, ցավոք, Հայաստանի կառավարությունից լսում ենք այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» «կարգավիճակի» մասին հայտարարություններ, ինչը բացարձակ անարդյունավետ է։ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի։ Կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կբերի նոր խնդիրների։ Հայկական կառավարությունը պետք է դա հասկանա», ասել է Ալիևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ