30 05 2022

Ալեն Սիմոնյանի մայրն ասել է, որ թքելը ձևացրել է, իսկ միջնամատ ցույց տալն էլ պատմական ժեստ է

Ալեն Սիմոնյանի մայրն ասել է, որ թքելը ձևացրել է, իսկ միջնամատ ցույց տալն էլ պատմական ժեստ է

Oragir.news-ը գրում է.

«Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ:

Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել: Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ