«Ընդդիմությունը վերադառնում է խորհրդարան՝ ցույց տալու, որ իշխանություններն անկեղծ չեն Արցախի հարցում: Նրանք մոլորեցնում են հանրությանը իրենց հայտարարություններով»․ ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման առաջատար դեմքերից է:
Լևոն Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունն Ազգային ժողովին առաջարկելու է ընդունել հայտարարություն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Այդ քվեարկությունը, կարծում է Լևոն Քոչարյանը, ցույց կտա իշխանության անկեղծության աստիճանը:
Հարցազրույցը՝ Civilnet.am-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը