20 05 2022

Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու

Հայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու

Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի բարի կամքին,- ԱՄՆ–ում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմազատման աշխատանքների և խաղաղության պայմանագրի կնքնմանը:

«Թուրքիան մշտապես աջակցել է այդ նախաձեռնություններին։ Մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների երկրի ներսի ռադիկալ ուժերի եւ Սփյուռքի կողմից ճնշման տակ են»:

Նա շեշտել է, թե Թուրքիան ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին եւ մյուս առաջնորդներին էլ ասել է, որ աջակցեն նախաձեռնությանը, որպեսզի Հայաստանը արագ ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը. «Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել «այս բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում «արմատականները», իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ