Ադրբեջանի արտգործնախարարության երեկվա հայտարարությունն այնպիսին էր, որ դժվար է հասկանալ, դա ՔՊ գրասենյակն է գրել, թե Ադրբեջանը: Այս մասին «Դիմադրության» շարժման ավտոերթին ընդառաջ ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա անդրադարձավ նաև իշխանության կողմից տարվող քարոզչությանը, որ ցույցերին գումար է բաժանվում:
«ՔՊ մի շարք պատգամավորներ կան, որոնց նույնիսկ մենք դեմքով չենք ճանաչում, թող այլ հագուստով մտնեն ժողովրդի մջա, տեսնեն՝ նրանցից քանիսն է պատրաստ գումարի դիմաց ակցիայի գնալ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը