24 04 2022

Ի գիտություն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող օրվա իշխանություններին. Անդրանիկ Թևանյան

Ի գիտություն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող օրվա իշխանություններին. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ անկախության հռչակագրի 11–րդ կետում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Ըստ այդմ՝ ՀՀ այն իշխանությունը, որը կհրաժարվի պետականորեն վարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն, պետք է արժանանա իրավաքաղաքական գնահատականների։

Սա՝ ի գիտություն թուրք–ադրբեջանական օրակարգով առաջնորդվող օրվա իշխանություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ