23 04 2022

Առավոտյան մեկը եկավ դիմակով, տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասաց` զզվել եմ սրանցից․ Արթուր Վանեցյան



Մարդկանց մոտ փոխվել է գիտակցությունը, մարդկանց մոտ գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է կառավարի, քանի որ նրա յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը, կործանարար է Հայաստանի  ու Արցախի համար: Կա մի խնդիր՝ քաղաքականապես այդ ամենը ձևակերպել, բայց դրա արդյունքին հասնելու համար էլ պետք է կարողանանք հանրությանը բացատրենք, որ սա իշխանության կռիվ չէ, անձերի կռիվ չէ, այլ՝  գաղափարի կռիվ է ՝ հանուն հայրենիքի։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ադրեն յոթ օր Ազատության հրապարակում եմ։ Այստեղ գալիս են նախկինում  «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությանն աջակցող շատ քաղաքացիներ, անգամ ՔՊ նախկին անդամներ ու ասել՝ հասկանում են, որ սա կործանարար  իշխանությունը է այլևս, մենք չենք կարող իրենց հետ խոսել։ Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43, մեկը եկավ դիմակով, հետո ակնոցները մի քիչ բարձրացրեց, տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ  գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ