Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ով հանդիսանում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը։
«Հարգելի համաքաղաքացիներ ուզում եմ ձեզ տեղեկացնել,որ դադարեցնում եմ ՔՊԿ անդամակցությունս և վայր եմ դնում ավագանու անդամի իմ մանդատը»,- գրել է նա և հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը