Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում. այո կամ ոչ»,- ֆեյսբուքյան օգտատիրոջ այս հարցին՝ ալենը պատասխանում է. «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել: Մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում: Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»:
Բա հիմա ո՞նց չասես, այ ալենь, բա հենց առաջինը դու պիտի այդ հարցին բարձրաձայն պատասխանես, հենց դու´ ու քո «իշխող_թիմ» կոչեցյալը պիտի այդ հարցին բարձրաձայն պատասխանի, հակառակ դեպքում.
1. կամ դուք դիրքորոշում չունեք ու ուղղակի թուրքական «գետի» հունով հնազանդ լողում եք, միայն իշխանությունը պահելու նպատակով:
2. կամ գիտեք, որ այդ եղած դիրքորոշումն այնքան անընդունելի ա մեր ժողովրդի համար, որ ոնց կապիտուլյացիան թաքուն ստորագրեցիք , տենց էլ սա` ուզում եք փաստի առաջ մեզ կանգնացրել:
Երկու տարբերակն էլ համահավասար ստորություն ու դավաճանություն են:
Բա էս հայտարարությունդ ու՞ր մնաց, թե էդ ժամանակ էլ խաբում ու մանիպուլացնում էիր միամիտ ժողովրդին, որ պահեք իշխանությունը, դե բա տներ, ամառանոցներ, մեքենաներ ո՞նց էիր գնելու
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը