Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը։
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը