31 03 2022

Ադրբեջանի առաջարկները մեզ համար ընդունելի են․ Փաշինյան



Կառավարության նիստում Փաշինյանը տարօրինակ կերպով հիշեցրեց ֆեյքնյուզի մասին , հետո նշեց Ադրբեջանի կողմից, ինչպես ինքն էասում ,  շահարկվող խաղաղության պայմանագրի մասին,  և  իբրև թե հակադարձում՝  Ադրբեջանի 5 կետանոց առաջարկներն անպատասխան թողնելու ադրբեջանի մեղադրանքներին, արդարացավ, որ  Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա։

«Հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդւոնելի ոչինչ չկա , ՀՀ արտգործնախարարը  2022 թվականի մարտի 21-ին հայըարարել է՝ մեջբերոմ եմ․ «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկնեում մեզ ահմար անընդունելի ոչինչ չկա , այլ բան , որ այդ առաջարկները չեն հասցեագրում  Հայստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը , ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և ,հետևաբար,  այդ հենքի վրա պատրաստ ենք  խաղաղության բանակցությունների մեկնարկին», մեջբերման ավարտ։ Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»,-ասաց Փաշինյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ