30 03 2022

Ով կձևավորի համահայկական նոր օրակարգ, նա էլ կդառնա հաջորդ իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան



Արցախյան պատերազմը, դրան հաջորդած ռուս-ուկրաինական պատերազմը  շատ խորը ազդեցություն են թողնելու հայկական աշխարհի վրա։ Այս մասին  «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մեր երկրում միավորող համակարգը դա հաղթանակն էր և այդ համակարգը փլուզվեց և պարզ է, որ շատ դժվար է միավորվել պարտության շուրջ, ոչ ոք չի ուզում պարտության շուրջ միավորվել և հայկական աշխարհի փլուզումը Արցախյան պատերազմից հետո սրընթաց է»,-ասաց նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով, ՀՀ հետպատերազմյան վերականգնման ամենաառանցքային կետերից մեկը՝ նոր համահայկական օրակարգի ձևավորումն է․

«Այն միավորը, այն մարդկանց խումբը, այն դաշինքները, ովքեր իրենց մեջ առաքելություն կունենան համահայկական նոր օրակարգի քննարկման և ձևավորման, նրանք են դառնալու ՀՀ հաջորդ և իշխանությունը և հայկական առանցքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ