24 03 2022

Նորություն․ Փաշինյանը սկսկել է մի փոքր քննադատել Ադրբեջանին



Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից. Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանարոգումը և ի վերջո, ինքը նորոգեց; Արդյունքում, մեր տեղեկություններով գազատարի վրա տեղադրվել է փական, և ահա մարտի 18-ին 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը»:

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանն արդեն 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020-ի 44-օրյա պատերազմում: «Ամեն ինչ  ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում,  Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ