09 08 2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան․ հրապարակը լի է ոստիկաններով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան․ հրապարակը լի է ոստիկաններով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակի ողջ տարածքը խիստ վերահսկողության տակ է, կան բազմաթիվ ոստիկաններ, ոստիկանական ավտոմեքենաներ, հատուկ միջոցներ գործադրող տեխնիկա;

Ի դեպ Օգոստոսի 9-10-ը նախատեսված են Ստանիսլավ Զասի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ