19 04 2021

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ՝ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը։

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը հանձնարարականներ է տվել առողջական խնդիրներ ունեցող անձանց աջակցելու և կայազորային զինվորական հոսպիտալի ուժերով անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ