Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Նիկողոսյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառման միջոցով։ «Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար:
Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին: Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում: Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում: Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար», - գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից:Նա նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը