01 10 2020

Կառավարության նիստը չի կայանա

Կառավարության նիստը չի կայանա

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին, նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։

ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։ «Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-նշեց Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ