11 06 2020

Աշոտ Ղուլյանն Արարատ Միրզոյանի խորհրդական կաշխատի Արցախից

Աշոտ Ղուլյանն Արարատ Միրզոյանի խորհրդական կաշխատի Արցախից

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։

 

«Բարեկամներ,

Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

 

Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս:

Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»-ասված է Ղուլյանի գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ