19 05 2020

Աշոտ Ղուլյանն ավարտում է Արցախի ԱԺ նախագահի իր լիազորությունները

Աշոտ Ղուլյանն ավարտում է Արցախի ԱԺ նախագահի իր լիազորությունները

Արցախի խորհրդարանի նախագահ Աշտո Ղուլյանն իր պաշտոնավարման վերջին օրը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որում ասվում է.

«Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու նախօրեին ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր նախագահներին, որոնց հետ անցած 15 տարիների ընթացքում համադրել ենք մեր ջանքերը երկու խորհրդարանների միջև կայուն ու արդյունավետ համագործակցություն հաստատելու և զարգացնելու ուղղությամբ: Ուրախ եմ նաև, որ ՀՀ ԱԺ բոլոր նախագահների հետ գործնական հարաբերությունները համադրվել են ջերմ բարեկամությամբ:

Շնորհակալ եմ իմ գործընկերներին Արցախի և Արցախի խորհրդարանի նկատմամբ հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ 7-րդ գումարման խորհրդարանն ու նրա ղեկավարությունը շարունակելու և կատարելագործելու են միջխորհրդարանական համագործակցության հաստատված ավանդույթները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ