19 09 2019

ԱԱԾ պետի պաշտոնակատար կնշանակվի Էդուարդ Մարտիրոսյանը



Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշել է ԱԱԾ պետի պաշտոնակատար նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ոստիկանության պետի պաշտոնակատար նշանակել է Արման Սարգսյանին։

« ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա եւ մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել եւ շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանը եւ հրապարակմանը»,-ասաց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ