02 07 2019

ՊԲ հրամանատարի՝ աշխատանքից ազատված տեղակալը նոր պաշտոն է ստացել

ՊԲ հրամանատարի՝ աշխատանքից ազատված տեղակալը նոր պաշտոն է ստացել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝  գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ

Վարդան Բալայանը 1992-2000թթ. եղել է ՊԲ տանկային դասակի, ապա` զորամասի, 2000-ից` զորամիավորման հրամանատար: 2000-2003թթ. գլխավորել է լեռնահրաձգային դիվիզիա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ