04 03 2019

Որոշել են ԱԺ հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնել

Որոշել են ԱԺ հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնել

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը որոշել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Առողջապահության եւ սոցիալական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնել մեկով: Խորհուրդը նման որոշում է կայացրել մարտի 4-ի իր նիստում:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ ժամանակացույցը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ