03 11 2018

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 3-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.

- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

- ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

- «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ