30 10 2018

Ստորագրվել է ՀՀ և Բելառուսի ԱԽ 2019-20թթ․ համագործակցության պլանը

Ստորագրվել է ՀՀ և Բելառուսի ԱԽ 2019-20թթ․ համագործակցության պլանը

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։

Ինչպես հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում նաև ստորագրվել է ՀՀ ԱԽ գրասենյակի և ԲՀ ԱԽ գրասենյակի միջև 2019-2020 թվականների համագործակցության պլանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ