07 04 2022

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն կրկին հերքում է

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն կրկին հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ