11  02  2019

Վարչապետն արհամարհում է մեր նամակները․ Գյուղացիները սպառնում են փողոցային պայքարով



Արագած համայնքի 478 տնտեսություն հայտնվել է ծանր իրավիճակում։

Վարկերի ու ոռոգման ջրի պարտքերի պատճառով գրավադրված գույքն աճուրդի է հանվել։ Այս մասին հայտնեց գյուղի բնակիչը, որը կառավարության դիմաց բողոքի ակցիա էր անում։ Նրա խոսքով, ապրիլ-մայիսյան իշխանափոխության ժամանակ գյուղում «ընդդիմադիր լիդեր» է եղել, և այժմ գյուղացիներն իրեն են թիրախավորում, թե՝ գնա իշխանության հետ հարցերը լուծիր։

Գյուղացին դժգոհում է, որ երկու անգամ նամակով դիմել են վարչապետին, բայց որևէ պատասխան չեն ստացել։

Ցուցարարը նշում էր, որ կդիմեն բողոքի ծայրահեղ տարբերակների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ