08  02  2019

Սպառնում են բացահայտել Սամվել Բաբայանի իրական դեմքը․ «Փաստ»

Սպառնում են բացահայտել Սամվել Բաբայանի իրական դեմքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը:

Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Ս. Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը:

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շարժման նույն դեմքերը մասնավոր զրույցներում սպառնացել են առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին, մասնավորապես՝ հիշեցնել պատերազմին նախորդած փուլում նրա իսկ կողմից զիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը կանխվել է դաշտային հրամանատարների կողմից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ