14 12 2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի հարցը լուծված է. «Ժողովուրդ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի հարցը լուծված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում կնշանակվի Արման Հովակիմյանը՝ ներկայիս տնօրենի ԺՊ-ն: Վերջինս, ըստ լուրերի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է: Մրցույթին դիմել էր 6 անձ, բայց մասնակցել եւ հաղթահարել են 3-ը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր նաեւ առողջապահության փոխնախարարի ԺՊ Սերգեյ Խաչատրյանը: Բայց նախարարն իր տեղակալի փոխարեն տնօրեն է նշանակել Արման Հովակիմյանին: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանը նշեց, թե նեղացած չէ այդ որոշումից: «Ամեն ինչ շատ լավ է, իմ տրամադրությունը շատ բարձր է, ես ոչ ոքից չեմ նեղացել, առիթ էլ չկա նեղանալու: Դիմելու ժամանակ մտածում էի, որ իմ ներուժը, կարողությունը, այսքան տարիների փորձը, արտերկրի առաջավոր կլինիկաների հետ շփումները կարող են օգուտ բերել այդ հիվանդանոցին: Բայց…»: Արդյոք կմնա փոխնախարարի պաշտոնին, թե ոչ, Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Տեղեր կան, որտեղ կարող եմ աշխատել. առանց գործ չեմ մնա հաստատ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ