Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել հունվարի 25-ին Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ։
«Նախարարի այցի ընթացքում դպրոցում տեղի է ունեցել ոչ ցանկալի միջադեպ, որը ստացել է հանրային լայն հնչեղություն հուզական որոշակի դրսևորումներով: Կարծում ենք` կարիք և իմաստ չունի հարցի շահարկումը:
Օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ Կառավարության և Հայոց Եկեղեցու ներկայացուցիչների ներգրավմամբ: Լիահույս ենք, որ, Եկեղեցու և պետության համագործակցության զորացման առաջնահերթություններից ելնելով, առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ ի նպաստ մեր ժողովրդի ազգային, հոգևոր կյանքի պայծառության»,- ասվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը