Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԴԱՐՁՅԱԼ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
Հ 1-ով 7-րդ դասարանի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» դասագրքի հեղինակ, պ. գ. թ. Սմբատ Հովհաննիսյանի և «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրեն, պ․գ․թ․ Միաքայել Բադալյանի բանավեճն է։
Միքայել Բադալյանի գիտական, մասնագիտական և մարդկային ամենաբարձր որակներով, քաղաքակիրթ բանավեճի արդյունքում մեկ անգամ ևս փաստվեց․
Դասագրքի մեկանձնյա հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հայրոց պատմության մասնագետ չէ, իր խոսքով՝ « հայոց պատմությանը մոտ կանգնած» մասնագետ է։ Ինչը սկզբունքորեն անհնարին է դարձնում քարե դարից մինչև Բագրատունիների ժամանակաշրջանին վերաբերող նեղ մասնագիտական գիտելիքների տիրապետումը։
Դասագիրքը քննարկումներ չի անցել ժամանակի սղության պատճառով։ /Իսկ սա ո՞ւմ մեղքն է․․․/
Հեղինակը չի դիմել որևէ գիտական հաստատության կամ գիտնականի մասնագիտական խորհրդատվության նպատակով։
40-ից ավելի անճշտություններն ու սխալները ԿԳՄՍ-ն հաստատել է արդեն իսկ այս փուլում։
Ոչ գիտական, չհաստատված թեզերի, ենթադրությունների և տեսությունների վրա կատարվել են հաստատումներ։
Դասագիրքը մեթոդապես թույլ է և խոցելի։
Դասագիրքը դարձել է հակառակորդ երկրի շահարկման, պրոպագանդիստական գործիք։
Եվ դարձյալ պիտի եզրակացնեմ՝
սա բացահայտ ձախողում է, ոչ պրոֆեսիոնալիզմ,
հանրային ահռելի միջոցներ են վատնվել մի դասագրքի վրա, որը չի անցել պատշաճ, մասնագիտական և այլ ընթացակարգեր։
Դասագրքստեղծությունը լրջագույն պատասխանատվություն է պահանջում, ուր տեղ չունեն պոպուլիզմն ու թայֆայությունը։
Դպրոցը «հեղափոխան» փորձադաշտ չէ․․․ խոտան դասագիրքը դպրոց մտնելու իրավունք չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը