25 06 2022

ԳԹԿ-ն հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը

ԳԹԿ-ն հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը

Վաղվանից՝ հունիսի 26-ից, մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

• օտարերկրացիները,
• օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

ԳԹԿ-ից մանրամասնում են, որ առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը  կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։

Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը  կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։

Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ