11 03 2022

Սա քրեական հետապնդում է՝ ցույց տալու համար, որ եթե դատավորը անկախ է, ապա կհայտնվի ՔԿՀ-ում. Արսեն Սարդարյան



Վերաքննիչ դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն է։

Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, ինչպես նաև չի ստացել վերաքննիչ բողոքը։

Արսեն Սարդարյանն ասաց, թե Բորիս Բախշիյանի գործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ է աշխատում, անաչառ է, իր որոշումները նախապես չի համաձայնեցնում ինչ-որ անձանց հետ, չի կաշկանդվում քաղաքական ենթադրություններով, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին։

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 14-ին՝ ժամը 15։15-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ